Logo

Articles

Ֆլորիդայում երեկույթից հետո փլվել է հատակը

haake 5Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի Seminole Grand բնակելի համալիրի շենքերից մեկում 100 մարդու մասնակցությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ հատակը փլվել է: Հարեւաններն աղմուկ եւ գոռգոռոց են լսել, դուրս եկել փողոց եւ օգնություն կանչել: Հատակը փլվելու արդյունքում առաջին հարկում գտնվող մարդիկ աննշան, կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ են ստացել: 7 մարդու ստիպված են եղել տարհանել հատուկ տեխնիկայի միջոցով, քանի որ նրանք չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ շենքից: Ավելի քան 55 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 1995 թվականին կառուցված բնակելի շենքի փլուզման վնասը գնահատվում է 250 հազար դոլար: Փրկարար ծառայությունները դեռ չեն կարողանում բացատրել փլուզման պատճառը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.