Logo

Articles

Արիզոնայում հետապնդումն ավարտվեց ողբերգությամբ

chase 4Արիզոնա նահանգում ոստիկանական հետապնդումը ողբերգությամբ է ավարտվել: Փիքապը, որի թափքում մեծ թվով մարդիկ են եղել, կանգ չի առել պարեկային ծառայության պահանջով: Արդյունքում հետապնդում է սկսվել, որի ընթացքում ուղղաթիռ է գործի դրվել: -Մենք բոլոր հիմքերը ունեինք կարծելու, որ վարորդը հարբած էր եւ վտանգ է ներկայացնում շրջապատի համար,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: 20 րոպեանոց հետապնդումը ողբերգությամբ է ավարտվել: Ոլորաններից մեկի ժամանակ վարորդը, կորցնելով կառավարումը, հարվածել է էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, եւս 18 մարդ հիվանդանոց են տեղափոխվել: Պարզվել է, որ բոլորն էլ ապօրինի ներգաղթյալներ են 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.