Logo

Articles

Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ

iran usa 4Իրանն ուղղակի բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ՝ ատոմային ծրագրի հարցում տարաձայնությունները հարթելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Նա հստակեցրել է, որ բոլոր բանակցությունները տարվում են 5+1 ձեւաչափով: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը եւս իրականությանը չհամապատասխանող էր որակել Վաշինգթոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունների լուրը: Իսրայելն իր հերթին հասկացրել է, որ դեմ չէ նման բանակցություններին, եթե դա կհանգեցնի իրանական ատոմային ծրագրի սառեցմանը: -Ակնհայտ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները շատ լուրջ են, արդյունավետ եւ դրական նշանակություն ունեն,- ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը: Կողմերը ստիպված էին պարզաբանումներ ներկայացնել New York Times-ի հրապարակումից հետո, որում ասվում էր, թե Վաշինգթոնն ու Թեհրանը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ վարել, իսկ Օբամայի վարչակազմը դրա համար համապատասխան հող է նախապատրաստում: ըստ պարբերականի նման նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու վերջին շանս եւ խուսափել Իրանին հարվածելուց: Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ պատժամիջոցները սպառնալիքի տակ են դրել առողջական խնդիրներ ունեցող վեց միլիոն իրանցիների կյանքը: Դեղամիջոցների ներկրումը եւս արգելվում է, եւ այդ պատճառով դեղեր գտնելն Իրանում լուրջ գլխացավանք է դարձել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.