Logo

Articles

Մեկնարկեց Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամի թելեթոնը

Bala 4Լոս Անջելեսի Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամը Նախագահությամբ Հովհաննես Բալայանի երեկ՝ հոկտեմբերի 21-ին լայնածավալ հեռուստամարաթոն է անցկացրել, որի ընթացքում հավաքվել է 183 հազար դոլարի խոստում: Հիմնադրամն այդ գումարը ծախսելու է Հայաստանում՝ կարիքավոր երեխաների համար տոնածառի հանդեսների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների, սահմանամերձ գյուղերի երեխաների համար, իսկ գումարի զգալի մասը կծախսվի Արարատի մարզի Դալար գյուղի գիշերօթիկ դպրոցի վերականգնման համար: Թելեթոնին իրենց մասնակցությունն են բերել ազգային բարերարներ, գործարարներ, հայ համայնքի սիրված երգիչ-երգչուհիներ, ավեստագետներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ: Թելեթոնը հեռարձակվել է AMGA հեռուստաընկերության երեք՝ կաբելային, արբանյակային եւ ազատ ալիքներով, ինչպես նաեւ AABC եւ High Vision հեռուստաալիքներով: Ի դեպ, US Armenia հեռուստաալիքը, նախապես խոստացել էր եթեր տրամադրել թելեթոնին, սակայն վերջին պահին հրաժարվեց իր մանսակցությունը բերել ազգանվեր այս ձեռնարկին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.