Logo

Articles

Մենինգիտի զոհերի թիվը հասել է 23 մարդու

MENNN 6Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի վերջին տվյալների` ԱՄՆ-ում սնկային մենինգիտի զոհերի թիվը հասել է 23 մարդու: 16 նահանգներում մենինգիտով հիվանդ է արդեն 282 մարդ: Միեւնույն ժամանակ մասնագետներն սկսել են խոսել վարակի տարածման նվազելու մասին` հոկտեմբերի 21-ին գրանցվել է հիվանդության վարակման միայն մեկ դեպք, իսկ նախորդ օրերին այն երկնիշ թվեր էին նշում: Սակայն դեռեւս մի քանի ամիս կպահանջվի համաճարակի լիակատար վերացման համար: Մահացու մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Ասպրըջիլըս տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթսի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է: Մասնագետների կարծիքով, ռիսկի գոտում են մոտ 14 հազար մարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.