Logo

Articles

Ապագայի մարտադաշտը ինտերնետն է

passss 7Պենտագոնի ղեկավարը` Լիոն Պանետան կիբերտարածությունը ապագայի ճակատամարտների վայր է անվանել: Նախարարի այս արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ նա ելույթ է ունեցել համակարգչային տեխնալոգիաների օգտագործման ոլորտում անվտանգության խնդիրների մասին: Այն ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ ազգային անվտանգության ոլորտում կիբերվտանգավոր լուրջ դեպքեր են հայտնաբերվել: Վերջին շաբաթվա ընթացքում ամերիկյան մի շարք բանկերի եւ ֆինանսական այլ հաստատությունների կայքեր հարձակման են ենթարկվել: Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել Cyber Fighters of Izz ad-din Al Qassam հաքերային խումբը, որը ընդգծել է, որ հարձակումը վրեժ է ԱՄՆ-ում Մահեմդականների անմեղությունը ֆիլմը նկարահանելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.