Created on Friday, 19 October 2012 23:11 Written by AMGA TV
Ամերիկայի Ֆիլադելֆիա քաղաքում կինը ծննդաբերել է հենց մետրոյի գնացքում: Ծննդաբերությունից հետո նա դիմել է ոստիկանների օգնությանը։ Պարեկային ոստիկան Լլոյդ Ռաջըրսը և նրա գործընկերը, տեսնելով հագուստի մեջ փաթաթված երեխային, որի պորտալարը կրտված չէր, ապշել են: Մինչ շտապ օգնության ժամանումը Ռաջըրսը նորածնին փաթաթել է ծածկոցի մեջ ու հանգստացրել մորը: Մորն ու երեխային տեղափոխել են Ալբըրտ Էյնշտեյնի անվան բժշկական կենտրոն: Ներկայում մայրն ու երեխան իրենց լավ են զգում: Ինչպես հայտնի է դարձել, մետրոյով բժշկի գնալիս հղի կնոջ մոտ անսպասելի սկսվել են ցավերը: