Created on Friday, 19 October 2012 22:56 Written by AMGA TV
Դայմընդ-Բարում՝ թիվ 60 մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով ճանապարհը մի քանի ժամ փակ է եղել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, երեք մեծ բեռնատարներ են բախվել իրար առավոտյան ժամը 11-ի սահմաններում, մեքենաներից մեկը շրջվել է, իսկ դրա մեջ գտնվող ողջ բեռը թափվել: Նախ իրար են բախվել երկու բեռնատարներ, ապա երրորդը, որն էլ շրջվել է, իսկ վարորդը արգելափակված է մնացել մեքենայի խցիկում: Վարորդին տեղափոխել են հիվանդանոց, դեպքի վայր նաեւ ուղղաթիռ է ուղարկվել: