Created on Friday, 19 October 2012 22:46 Written by AMGA TV
Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունները մեծ թվով ասիացի բնակչություն ունեցող 11 նահանգների պարտավորեցրել են քվեաթերթիկները եւ այլ ընտրական նյութերը տպագրել ոչ միայն անգլերենով։ Այսպես, օրինակ, Նեւադայում քվեաթերթիկ է տպագրվել ֆիլիպիներեն, Սան-Դիեգոյում` չինարեն, վիետնամերեն, հինդի լեզվով: Ըստ ամերիկյան օրենքների` նման տարածքներում իշխանությունները պետք է հոգան այն մասին, որպեսզի ընտրողներն առանց խոչընդոտների կարողանան քվեարկել մայրենի լեզվով: