Logo

Articles

Գլխագին Ալ-Կաիդայի համար

Created on Friday, 19 October 2012 22:40 Written by AMGA TV

alcaida 4ԱՄՆ-ի կառավարությունը 12 միլիոն դոլար պարգեւատրում է խոստացել Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորման ենթադրյալ հովանավորողների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն հայտնողներին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության եւ FBI-ի համատեղ մամուլի հղորդագրության մեջ: Խոսքը վերաբերում է Մահսին ալ-Ֆադլիին, ով ամերիկյան իշխանությունների տվյալներով, տեղյակ է եղել 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստական աշխատանքներին եւ նրա աջ ձեռքին` Ադել ալ-Խարբիին: Վերջինիս Ամերիկայում մեղադրում են Հարավային Ասիայի ահաբեկիչներին ֆինանսական հոսքերի կազմակերպման մեջ, հաղորդում է Կոմսոմոլսկայա պրավդան: Մահսին ալ-Ֆադլին եւ Ադել ալ-Հարբին փնտրվում են նաեւ Սաուդիան Արաբիայի եւ Քուվեյթի կողմից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.