Logo

Articles

Թուրք դաշնակահարին մեղադրում են

Created on Thursday, 18 October 2012 23:26 Written by AMGA TV

turq 4Հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը, որը ելույթ է ունեցել Բեռլինի եւ Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, դատարանի առջեւ է հայտնվել: Նրան մեղադրում են մուսուլմաններին եւ նրանց կրոնը վիրավորելու համար, որը նա, իբր, նրանց հասցրել է Twitter-ում իր գրառմամբ: Դժգոհության պատճառը անմեղ կատակն էր, որն իրեն թույլ է տվել երաժիշտը՝ իր բլոգում նշելով, որ աղոթքի կոչը տեւում է ընդամենը 22 վայրկյան. Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Ձեզ սպասում է սիրուհի՞ն կամ ռաքիան է սառչո՞ւմ սեղանի վրա,-իր ցանցային օրագրում գրում է Սայը՝ նշելով, որ իսլամը հավատացյալներին արգելում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Այսօր Ստամբուլի դատարանում սկսվել են գործով լսումները, որոնց ընթացքում դատախազությունը կասկածյալի դեմ մեղադրանքներ կառաջադրի կրոնական թշնամանքի հրահրման եւ իսլամական բարոյականությունը վիրավորելու համար: Նման հանցագործության համար երկրի օրենսդրությամբ նախատեսվող առավելագույն պատժաչափը 18-ամսյա ազատազրկումն է: Նշվում է, որ Սայը, որը հայտնի է Թուրքիայի ներկայիս կառավարության հասցեին իր սուր քննադատությամբ, հերքում է մեղադրանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.