Logo

Articles

Մասնակցեք Թելեթոնին

tttttt 5Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը թելեթոն է անցկացնում Լոս-Անջելեսի Գլենդեյլ քաղաքում` Հայաստանի կարիքավոր երեխաների օգնության համար: AMGA հեռուստաալիքի եթերում՝ 380-րդ ալիքով հոկտեմբերի 21-ին կայանալու է հիմնադրամի 13-րդ տարեկան թելեթոնը, ժամը 4-ից մինչեւ կեսգիշեր, ժամը 12-ը, որը AMGA հեռուստակայանից միացվելու է եւս 3 հայկական հեռուստակայանների։ Ինչպես գիտեք AMGA հեռուստաընկերությունը ընդլայնել է իր սփռման տարածքը, եւ թելեթոնը դիտելու եւ հիմնադրամին աջակցելու հնարավորություն ունեն ոչ միայն Միացյալ Նահանգների ողջ տարածքում, Կանադայում եւ Մեքսիկայում արբանյակաին հեռարձակմամբ նաեւ մեզ կմիանան AMGA 44.10 (Free To Air) ալիքի հեռուստադիտողները: Սիրելի հեռուստադիտողներ, ակնկալում ենք Ձեր բուռն մասնակցությունը։ Օգնենք մեր երեխաներին՝ նրանց ապագան կերտելու համար։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.