Logo

Articles

Բեն Լադենի վարորդին արդարացրեցին

benl 5Վաշինգտոնի դաշնային դատարանը Ուսամա Բեն Լադընի նախկին վարորդ Սալիմ Համդանի վրայից մեղադրանքը հանելու որոշում է կայացրել։ Դատարանը մասնավորապես որոշել է, որ ահաբեկչությանը նյութական աջակցությունը ռազմական հանցագործություն չի հանդիսանում: Ավելին` նման օգնության համար պատիժը չի կարող կիրառվել վարորդի նկատմամբ, քանի որ օրենքները հետադարձ ուժ չունեն: Մեղադրյալի դատավարության ժամանակ նրա փաստաբանները բողոքարկում էին մեղադրանքը, հիմնավորելով, որ Սալիմը 1996-ից 2001թվականները Ալ Քաիդայի նախկին առաջնորդի մոտ աշխատում էր որպես սովորական վարորդ՝ 200 դոլար աշխատավարձով: Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 7-ին դատարանը Սալիմ Համդանին դատապարտել էր 66 ամիս ազատազրկման, սակայն նա 2009թ. հունվարին արդեն ազատ էր արձակվել: Սալիմը նշել է, որ ազատազրկման տարիրներին նրան տանջանքների են ենթարկել: Հենց ինքը՝ մեղադրյալը հայտարարել է, որ ոչինչ չի իմացել Բեն Լադընի ահաբեկչական ծրագրերի մասին, իսկ նրա մոտ որպես վարորդ աշխատել է միայն ընտանիքը պահելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.