Logo

Articles

Ավստրիացու անհավանական թռիչքը

Created on Tuesday, 16 October 2012 05:31 Written by AMGA TV

aum 5Ավստրիացի էքսթրեմալ Ֆելիքս Բաումգարտնըրը թռիչք է կատարել պարաշյուտով 

ստրատոսֆերայի վերին շերտերից. թռիչքի արագությունը գերազանցել է ձայնի արագությանը: Նա 39 կմ բարձրությունից թռիչք է կատարել: Բաումգարտնըրը միանգամից 3 համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենաբարձր թռիչքը վերնոլորտից, ամենաբարձր թռիչքն օդապարիկով եւ ամենաարագ ազատ անկումը: Թռիչքի արագությունը հասել է ժամում 1173 կիլոմետրի, իսկ ազատ անկման ժամանակը կազմել է 4 րոպե 20 վայրկյան: Բաումգարտնեըրը վայրէջք է կատարել Նյու Մեքսիկոյում, անապատում: Ցատկի համար պատրաստվել է հատուկ համազգեստ, որը կանոնակարգում է ճնշումն ու պահպանում է ջերմաստիճանի ու թթվածնի անհրաժեշտ մակարդակը: Առանց այդ համազգեստի, մարդը ստրատոսֆերայում միանգամից կկորցնի գիտակցությունը եւ կսառչի: Ավստրիացի էքստրեմալը թռիչքին պատրաստվում էր 2010 թվականից: Այս տարվա հունիսին նա 29 կիլոմետր 455 մետրից հաջող թռիչք էր կատարել: Նշենք, որ Բաումգարտները գերազանցեց 1960 թվականին Ջո Քիթինգի սահմանած ռեկորդը, ով  1960թ.-ին 31 կմ բարձրությունից ցատկել է օդապարիկի զամբյուղից: Այժմ նրա ցատկն է գլխավորել մարդկության պատմության մեջ ամենախելագար ցատկերի վարկանիշը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.