Logo

Articles

Լինդսի Լոհանը կռվել է մոր հետ

lohan 7Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը հերթական ծեծկռտուքի մեջ է ընկել… այս անգամ հարազատ մոր՝ Դինա Լոհանի հետ: Առավոտյան ժամը 04:00-ին նրանք վերադարձել են Նյու Յորքի գիշերային ակումբից՝ ճանապարհին արդեն սկսելով վիճել, ապա այն շարունակելով տանը, ինչը հոլիվուդյան մարտաֆիլմերի կադրեր է հիշեցրել: Վեճը եղել է գումարի շուրջ, որ Լոհանը տվել էր մորը, ապա ետ պահանջել: Լինդսին զանգել է հորը եւ խնդրել ոստիկանների կանչել: Վեճի ընթացքում վնասվել է դերասանուհու ոտքը, կոտրվել ապարանջանը: Հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել մայրը: Ոստիկանությունը երկու կանանց ծեծկռտուքի պատճառի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել: Ավելի ուշ, դերասանուհին հորը խոստովանել է, որ մայրը թմրամիջոցների ազդեցության ներքո իրեն սարսափելի բաներ է ասել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.