Logo

Articles

Դժբախտ պատահար ճանապարհին

chanap 5Բանվորը մահացել է Վեսթ Լոս Անջելեսում, երբ նրա վրա է ընկել 3 հազար փաունդ կշռով բետոնե հենաքարը: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում Santa Monica Boulevard-ում՝ Sawtelle Boulevard-ի թիվ 405 մայրուղու հատվածում: Դեպքից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են: Ոստիկանության փոխանցմամբ, բանվորները բեռնաթափում էին հենաքարերը կռունկի օգնությամբ, երբ դրանցից մեկն ընկել է աշխատողի վրա: Դեպքի վայր ժամանած փրկարարներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հենաքարը պատրաստված է եղել մետաղից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի հանգամանքները: Ադոլֆո Ֆիգուրոան Hewitt Construction ընկերության աշխատակից էր, 42 տարեկան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.