Logo

Articles

Ֆլորիդայում փլուզվել է ավտոկայանը, կան զոհեր

pluzvel 8Ֆլորիդա նահանգի Դորել քաղաքում՝ Մայամի-դեյդ քոլեջի քամփուսում կառուցվող հինգ հարկանի ավտոկայանատեղի փլուզման հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 9-ը՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ականատեսների վկայությամբ, ավտոկայանը փլվել է խաղաքարտերով տնակի պես: Տուժածներին դուրս բերելու համար 300 փրկարարներ եւ մոտ 100 միավոր հատուկ տեխնիկա է բերվել: Ստացած վնասվածքներից տեղում մահացել են երկու բանվորներ՝ 48-ամյա Ուրտադո Դեմենդոսան եւ 60-ամյա Խոսե Կալդերոնը: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Առանձնապես ծանր է եղել բանվորներից մեկի վիճակը: 53-ամյա Սեմյուել Պերեսը բառացիորեն մնացել էր մի քանի տոննա շինարարական աղբի եւ բետոնի տակ: Մինչ փրկարարները մաքրել են փլատակները, նա շուրջ 12 ժամ գիտակցության մեջ է եղել: Նրան փլատակների տակից հանելու համար փրկարարները ստիպված են եղել կտրել ոտքերը: Պերեսին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մայամիի վնասվածքաբանության կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Առայժմ եւս մեկ մարդ անհետ կորած է համարվում եւ ըստ ամենայնի գտնվում է փլատակների տակ: Միջադեպի ժամանակ տարածքում ուսանողներ չեն եղել, այլ միայն բանվորներ, որոնք աշխատում էին 22,5 միլիոն դոլար արժողությամբ ավտոկայանտեղի շինարարության վրա: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու շինության փլուզման պատճառը, չի բացառվում, որ շենքը փլվել է անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Տեղական իշխանությունները խոստացել էր պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.