Logo

Articles

Նըկուլայի գլխագինն ավելանում է

Created on Thursday, 11 October 2012 23:35 Written by AMGA TV

 

nekula 5Աֆղանցի կրոնական գործիչ Միր Ֆարուկ Հասինին պատրաստ է 300 հազար դոլար վճարել նրան, ով իր մոտ կբերի Մուսուլմանների անմեղություն ֆիլմի ստեղծողին։

Այս մասին հայտարարությունը հրապարակվել է աֆղանական լրատվամիջոցներով: Ֆիլմի գլխավոր ռեժիսորի գլխագինը գնալով ավելանում է. սկզբում Պակիստանի երկաթգծի նախարար Հադժի Գուլամ Ահմադ Բիլուրը հայտնել էր, որ պատրաստ է այդ մարդու գլխի համար վճարել 100 հազար դոլար, նրանից հետո պակիստանյան խորհրդարանի նախկին խոսնակ Իկռամուլլա Շահիդը խոստացավ 200 հազար դոլար։ Ֆիլմի ստեղծողներից բնիկ ղպտի Նըկուլա Բասսելի Նըկուլան ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին՝ Կալիֆորնիա նահանգում։ Ինքը Նըկուլան պնդում է, որ ֆիլմի ստեղծման ժամանակ ինքը չի զբաղվել ռեժիսուրայով, այլ լուծել է կազմակերպչական հարցեր։ Նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում կալանքի պայմանները խախտելու համար

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.