Logo

Articles

Միշել Օբաման ավելի մեծ ժողովրդականություն է վայելում

Created on Thursday, 11 October 2012 22:46 Written by AMGA TV

michelle 4ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր ամուսնուց ավելի մեծ ժողովրդականություն է վայելում: Այդ մասին են վկայում The Washington Post-ի անցկացրած սոցհարցման արդյունքները: Սոցիոլոգների տվյալներով, Միշել Օբամայի գործունեությունը դրական են գնահատում հարցվածների 69 տոկոսը, այն դեպքում, երբ Բարաք Օբամային դրական է վերաբերում հարցվածների ընդամենը 56 տոկոսը: Բացի դրանից, գործող նախագահի տիկինն ավելի մեծ ժողովրդականություն ունի, քան նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնիի կինը՝ էնն Ռամնին, որին դրական են վերաբերում 52 տոկոսը: Ընդ որում ինքը՝ Միթ Ռամնին ստացել է հարցվածների 45 տոկոսի դրական գնահատականը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.