Logo

Articles

Փարիզի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերքի պահեստ

Created on Thursday, 11 October 2012 00:36 Written by AMGA TV

france 4Ֆրանսիական ոստիկանությունը իսլամիստական խմբավորման գործունեության հետաքննության ընթացքում Փարիզի մերձակայքում հայտնաբերել է զինամթերքով եւ պայթուցիկ պատրաստելու համար նախատեսված նյութերով պահեստ: Հետաքննությունը բնութագրում է խմբավորմանը՝ որպես շատ վտանգավոր, սակայն դեռ մանրամասներ չի բացահայտում: Վերջերս ոստիկանությունը հակաահաբեկչական օպերացիաներ է իրականացրել Կաննում, Նիցայում եւ Փարիզում: Անցած շաբաթ հերթական ստուգման ժամանակ ոստիկանները գնդակահարել էին Ստրասբուրգում ծայրահեղական իսլամիստների հետ կապ ունենալու մեջ կասկածվող մեկին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.