Logo

Articles

Վթարից մահացել է ռուս դերասանուհին

golub 4Մոսկվայում ավտովթարի հետեւանքով զոհվել է դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Մարինա Գոլուբը: Ոստիկանության փոխանցմամբ., ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերն անց։ Կադիլակ մեքենան անցել է կարմիր լույսի տակով ու բախվել Հոնդայ-ին, որում էլ գտնվել է Գոլուբը։ Այնուհետ մեքենաներին բախվել են Կիա եւ Լադա մեքենաները: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ Հոնդայ-ի վարորդն ու ուղեւորուհին տեղում մահացել են։ Իսկ Կադիլակ-ի վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից։ Մարինա Գոլուբը թատրոնի եւ կինոյի դերասանուհի էր, հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։ Դերասանուհին վարում էր նաեւ մի քանի հեռուստահաղորդումներ: Նա 54 տարեկան էր։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.