Logo

Articles

Հայաստանի ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի սադրանքը

armmm 5Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել եւ կանխել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի փոխանցմամբ, սեպտեմբերի 24-ին Հայաստանի իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ 33-ամյա Զամիրժոն Օտաժոնովը` պատրաստակամություն հայտնելով 20 հազար դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե այս տարվա ընթացքում աշխատել է Բաքվի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ իր մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օտաժոնովը Հայաստանին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, եւ նրա գործողությունները սադրանք են, որը նպատակ ունի Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող եւ հովանավորող երկիր: Ազգային անվտանգության ծառայությըն Օտաժոնովին վտարել է Հայաստանից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.