Logo

Articles

Հայտնի աճպարարը երեք օր դիմադրեց կայծակին

kaytsak 3Հայտնի ամերիկացի աճպարար Դեւիդ Բլեյնը 3 օր անընդմեջ անցակացրել է 1 մլն վոլտ լարման տակ: Ամերիկացին տանջալի 3 օրերն անցկացրել է Նյու Յորքի նավահանգստում տեղադրված 6 մետրանոց ապակյա տարայի մեջ։ Հնարքի իրականացումը սկսվել է ուրբաթ երեկոյան եւ ավարտվել երկուշաբթի, ինչից հետո աճպարարն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր հավաքվածներին եւ հայտարարել, որ դա իր ստեղծագործական գործունեության ընթացքում վերջին նմանատիպ հնարքն էր։ Տարայից դուրս գալու համար նրան օգնել են փրկարարները, ովքեր հանել են ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հատուկ սաղավարտը։ Դրանից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց՝ բուժզննման նպատակով։ Ընդհանուր առմամբ աճպարարը նման բարձր լարման տակ է գտնվել ուղիղ 72 ժամ՝ առանց քնի, ջրի ու սննդի։ Յոթ էլեկտրական տրանսֆորմատորներից անդադար տեղացող կայծակներից պաշտպանվելու համար 39-ամյա Բլեյնը կրել է 12 կգ-ոց պողպատյա հագուստ։ Սա Բլեյնի առաջին վտանգավոր հնարքը չէ: Դրանց թվում են 2,5 օր սառույցի մեջ, 44 օր առանց սննդի՝ ապակե տարայում, ինչպես նաեւ մեկ շաբաթ հողի մեջ թաղված՝ դագաղում անցկացնելը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.