Logo

Articles

Խոշոր վթար կովի պատճառով

kov 4Գեղարքունիքի մարզում Երեւան-Իջեւան ավտոճանապարհին, Սեւանի թերակղզու մոտ ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում ճանապարհին հայտնված կովի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում, ըստ նախնական տվյալների, կա 2 զոհ եւ 3 վիրավոր: Նախ ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է ճանապարհի մեջտեղում հայտնված կովին, այնուհետեւ բախվել Մերսեդես մակնիշի ավտոմեքենային: Իսկ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է ընկած կովին: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի հետեւանքով տուժածներ, Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքումյանը եւ ուղեւորներ` 22-ամյա Սիրակ Ռաֆայելյանը եւ 24-ամյա Նարեկ Բարսեղյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի հիվանդանոց, իսկ ՎԱԶ-2121 ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքոնյանը եւ ուղեւոր` 62-ամյա Ոսկան Ավետիսյանը տեղում մահացել են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.