Logo

Articles

Կալիֆոռնիայում շարունակում են աճել բենզինի գները

gazzpr 5Կալիֆոռնիայում բենզինի գները չորրորդ օրը շարունակ պատմնական ռեկորդներ են սահմանում՝ վառելիքի դեֆիցիտի ֆոնին, որ առաջացել է նավթավերամշակման մի շարք գործարանների աշխատանքի դադարեցման պատճառով: Երեկ բենզինի միջին գինը հասել է գալոնի համար 4 ամբողջ 668 դոլարի, կամ 1,23 դոլար մեկ լիտրի համար, ինչը 22 տոկոսով ավելին է, քան ԱՄՆ ողջ տարածքում առկա միջին գինը: Կալիֆոռնիայում բենզինի գինը սկսել է աճել դեռ օգոստոսին, Ռիչմընդում Chevron-ի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհից հետո: Բենզինի գնի կտրուկ աճ արձանագրվեց հոկտեմբերի սկզբին, երբ մեկ այլ ընկերություն՝ Exxon Mobil-ը ստիպված էր կրճատել արտադրությունը Թորընսում գտնվող գործարանում: Bloomberg-ի փոխանցմամբ, պատճառը էներգոհամակարագի վթարն է եղել: Արդյունքում Կալիֆոռնիայում բենզինը դեֆիցիտ դարձավ, լիցքավորման շատ կայաններ կամ չեն աշխատում, կամ էլ վաճառում են մեկ գալոնը 5 եւ ավելի դոլարով: Այլ նահանգներից բենզինի ներկրումը չի ստացվում, մի կողմից Կալիֆոռնիան կտրված է նավթախողովակներից, մյուս կողմից էլ՝ այլ նահանգներում արտադրվող բենզինը չափազան կեղտոտ է Կալիֆոռնիայի համար: Նահանգի օրենքներով ապրիլից նոյեմբեր վարորդները պարտավոր են ավելի մաքուր վառելիք օգտագործել: Կալիֆոռնիայի նահանգապետ ջերրի Բրաունը դիմել է տեղական կարգավորիչներին, ձմեռային վառելիքի վաճառքը թույլատրելու համար, որ սովորաբար վաճառվում է նոյեմբերի 1-ից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.