Logo

Articles

Գլենդելի բնակիչը դանակով սպառնացել է հարեւանին

Created on Tuesday, 09 October 2012 23:21 Written by AMGA TV

arrr 9Գլենդելի 58-ամյա բնակչին ձերբակալել են երեկ երեկոյան, երբ նա խոհանոցային դանակով սպառնացել է հարեւանին: Ոստիկանության փոխանցմամբ, Արթի Մենդոսային ձերբակալել են 1200 block of Mariposa Street հասցեում: Վկայի փոխանցմամբ, Մենդոսան սպառնալիքներ է հնչեցրել, թափահարել դանակն ու սպառնացել սպանել հարեւանին: Նա նաեւ դանակով վնասել է պատը, որի մոտ կանգնած էր հարեւանը: Միջադեպից առաջ հարեւանն ու կասկածյալը միասին խմել են Islands ռեստորանում, եւ Մենդոսան չարաշահել է ալկոհոլը: Նրանք վիճել են ռեստորանում, ապա վեճը շարունակել տան մոտ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.