Logo

Articles

Ռամնին քննադատել է Օբամայի արտաքին քաղաքականությունը

romm 4ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռամնին քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը՝ ելույթ ունենալով Վըրջինիա նահանգում՝ Լեքսինգթընի ռազմական ակադեմիայում: Ռամնիի խոսքերով՝ այժմ երկիրը չի ձեւավորում իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, այլ պարզապես լողում է հոսանքին համընթաց: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նման մոտեցումը հանգեցնում է այն բանին, որ ԱՄՆ-ը արդյունքում չի կարող պաշտպանել ոչ իր քաղաքացիներն, ոչ դաշնակիցներին: Ռամնին նշել է, թե իր ընտրվելու դեպքում ավելի ակտիվ է միջամտելու Սիրիայում իրավիճակին, իսկ Իրանի դեմ առավել կոշտ պատժամիջոցներ է մտցնելու: Ռամնիի քննադատության առարկան է եղել նաեւ երկրի ռազմական բյուջեի կրճատումը: Նա նշել է, որ խիստ դիրքորոշում կդրսեւորի Ռուսաստանի հանդեպ` հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցում։ Ռամնին հայտարարել է, որ հաղթանակի դեպքում կվերանայի բյուջեում ազգային պաշտպանության բնագավառում կամայական կրճատումները, որոնք կարող են ոչնչացնել մեր զինված ուժերը: Հանրապետական թեկնածուի խոսքերով՝ հզոր բանակի գլխավոր խնդիրը պատերազմը կանխելն է: -Ես կապահովեմ արդյունավետ հակահրթիռային պաշտպանության ստեղծումը, որպեսզի դիմակայենք սպառնալիքներին: Եվ այդ հարցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում որեւէ ճկունություն չի դրսեւորվի,-հավելել է Ռամնին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.