Logo

Articles

Ավիավթար Թեքսըսում

 avivthar 5Թեքսասի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու չորս մարդու կյանք խլած ավիավթարի հանգամանքները: Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Դալլըսից ոչ հեռու՝ Թերրըլ կոչվող վայրում: Beechcraft Bonanza մակնիշի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Թերրըլ քաղաքից 25 մղոն հեռավորության վրա: Վթարի հետեւանքով զոհվել էին օդաչուն՝ 60-ամյա Լեոնարդ Լեդեթն ու նրա որդիները՝ 17-ամյա Փոլն ու 13-ամյա Մեյսընը, նաեւ Լեոնարդի եղբայրը՝ 62-ամյա Գրեգըրի Լեդեթը: Նրանք ինքնաթիռով մեկնում էին քալեջի ֆուտբոլային թիմերի խաղին հետեւելու, եւ վթարից առաջ անբարենպաստ եղանակի պատճառով վայրէջքի թույլտվություն էին խնդրել Թերրըլի օդանավակայանից, սակայն չէին հասցրել վարէջք կատարել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.