Logo

Articles

Բողոքականների թիվը նվազում է

khoran 5ԱՄՆ-ում բողոքականների թիվը երկրի պատմության մեջ առաջին անգամ պակասել է` բնակչության միայն 48 տոկոսն է բողոքական: Այս մասին են վկայում The Pew Forum on Religion & Public Life հետազոտական կազմակերպության տվյալները: Բողոքականների թվի նվազեցման գլխավոր պատճառը այն հավատացյալների թվի ավելացումն է, որոնք ընդգրկված չեն համընդհանուր եկեղեցական համայնքներում: Վերջին 5 տարում 15-20 տոկոսով ավելացել է աթեիստների թիվը` բնակչության 1/5-ը (նրանցից 1/3-ը 30-ից ցածր տարիքի մարդիկ են): Վերջիններս ընդհանրապես չեն պատկանում որեւէ հավատի: Անհավատների շարքերը համալրել է 13 մլն-ից ավելի մարդ, որոնք վերջին հարցումների համաձայն` իրենց անվանել են աթեիստներ ու ագնոստիկներ (շուրջ 6 տոկոս), իսկ 33 մլն մարդ, իրենց խոսքով, չեն պատկանում ինչ-որ եկեղեցու (14 տոկոս): Հարցումը կատարվել է շուրջ 3 հազար մարդու շրջանում` 2012թ. հուլիսին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.