Logo

Articles

Հայ պրոֆեսորը համալսարանի ռեկտոր

hayyy 4Դոկտոր Մերի Փափազյանը պաշտոնապես նշանակվեց Հարավային Կանեկտիկըտի պետական համալսարանի 11-րդ ռեկտոր: 53-ամյա Փափազյանը պատմության մեջ հայազգի առաջին կինն է, ով ԱՄՆ-ում ստանձնեց այդ պաշտոնը: Երդմնկալության արարողությանը ներկա են եղել մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` հայ հոգեւորականներ եւ հյուրեր Հայաստանից: Մերի Փափազյանը նախքան Հարավային Կանեկտիկըտի պետական համալսարան տեղափոխվելը, եղել է Նյու Յորքի Լեհմեն քալեջի պրոռեկտոր եւ գիտական գծով ավագ փոխնախագահ, անգլերենի պրոֆեսոր: Հարավային Կանեկտիկըտի պետական համալսարանը հիմնադրվել է 1893 թվականին` որպես մանկավարժական քալեջ, եւ այժմ առաջարկում է մագիստրատուրայի եւ բակալավրատի 114 ծրագրեր:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.