Logo

Articles

Ռամնին առաջ անցավ Օբամայից

rommm 4Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռամնին իր ժողովրդականությամբ շրջանցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Pew Research ընկերության անցկացրած հարցումներին: Ըստ հարցման, ընտրություններին մասնակցել պատրաստվողների 49 տոկոսը ձայնը տալու է Ռամնիին, 45 տոկոսը՝ Օբամային: Գրանցված ընտրողների շրջանում երկու թեկնածուներն էլ հավասար արդյունք ունեն. նրանց պատրաստ է ձայն տալ հարցվածների 46-ական տոկոսը: Սեպտեմբերին անցկացրած հարցումների համեմատ՝ Օբաման զգալիորեն զիջել է դիրքերը. մեկ ամիս առաջ նա 9 տոկոսի առավելություն ուներ Ռամնիի նկատմամբ: Հանրապետական թեկնածուի առաջընթացը կապված է հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հեռուստաբանավեճում տարած հաղթանակի հետ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.