Logo

Articles

Էրիթրեայի նախագահի օդաչուները փախել են

Erite 4էրիթրեայի նախագահին սպասարկող ավիաջոկատի երկու օդաչուներ՝ կապիտաններ Իոնաս Վոլդիբն ու Մեքքոնեն Դեբասաին, փախել են Սաուդյան Արաբիա՝ առեւանգելով պետության ղեկավարի անձնական ինքնաթիռը: Նախագահի առեւանգված ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի արեւմտյան Ջիզան քաղաքի օդանավակայանում: Ընդ որում՝ ճանապարհին նրան ուղեկցել են սաուդյան երկու F-15 կործանիչներ, որոնք ինքնաթիռը դիմավորել են Կարմիր ծովի վրա: ժամանումից անմիջապես հետո օդաչուներն ապաստան են խնդրել, ինչը նրանց տրամադրվել է: Ներկայումս դասալիքների գտնվելու վայրն անհայտ է: Ըստ որոշ տվյալների՝ օդաչուները մասնակցել են էրիթրեական վարչակարգի ամենանրբին առաքելություններին, մասնավորապես՝ նախագահի հրամանով զենք են մատակարարել Սոմալիի իսլամիստական ալ-Շաբաբ խմբավորմանը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.