Logo

Articles

Քաղաքապետի թեկնածուն կոկաինի տեսքով կաշառք է բաժանել

Limo 3Բրազիլիայի հյուսիսում գտնվող Իտակոատիրա քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ բավական հետաքրքիր մի դեպք է բացահայտվել: Պարզվում է՝ քաղաքապետի կին թեկնածու Կարմե Քրիստինա Լիման, ընտրողներին հաճոյանալու նպատակով թմրանյութի տեսքով ընտրակաշառք է բաժանել. նա, մասնավորապես, իր նախընտրական բրոշյուրների հետեւում ամրացրել է կոկաինով լի փաթեթներ։ Իրավապահ մարմիների ներկայացուցիչներին շատ կասկածելի է թվացել այն, որ 32-ամյա Լիմայի մեքենայի շուրջ ահռելի բազմություն է հավաքվել։ Արդյունքում նրանք հասկացել են նման աժիոտաժի պատճառը։ Բոլոր հավաքվածներն անմիջապես փախուստի են դիմել. նրանց է հետեւել նաեւ Լիման, սակայն ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրանց։ Դրանից հետո իրավապահները խուզարկել են թեկնածուի մեքենան եւ այնտեղ հայտնաբերել կոկաինով հագեցված հարյուրավոր բրոշյուրներ։ Այժմ Լիման ձերբակալված է եւ մեղադրվում է կաշառք բաժանելու եւ թմրանյութերի տարածման մեջ։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.