Logo

Articles

Նյու Ջըրզիում ավտոբուս է շրջվել

canadabus 4Նյու Ջըրզի նահանգում շրջվել է ռեյսային ավտոբուսը, որը ժամանել էր Կանադայից: Միջադեպը տեղի է ունեցել Ուեյն քաղաքի ավտոմայրուղու մերձակայքում: Ավտոբուսում գտնվել է 57 ուղեւոր: Պատահարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 23 մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ: Վիրավորներին տեղափոխել են Պատտերսոն քաղաքի Սուրբ Ջոզեֆի բուժկենտրոն: Նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն, բժիշկների հավաստմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու միջադեպի հանգամանքները: Առայժմ հայտնի է, որ վարորդն անսպասելիորն կորցրել է մեքենայի կառավարումը եւ, ճեղքելով արգելապատնեշը, շրջվել է: Բարեբախտաբար մեքենան միջին արագությամբ է շարժվել: Ավտոբուսի վարորդը ոստիկաններին հայտնել է, թե շրջադարձ է կատարել, երբ առաջը կտրել է մեկ այլ մեքենա, բայց ոստիկանությունը շարունակում է միջադեպի պատճառների հետաքննությունը: Վարորդը եւս տուժածների թվում է, նա ձեռքի կոտրվածք է ստացել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.