Logo

Articles

Վարդան Օսկանյանն արդեն մեղադրյալ է

oskan 3Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը այսօր` հոկտեմբերի 8-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին: Օսկանյանը Ազգային անվտանգության ծառայություն էր ժամանել իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ: Շենքից դուրս գալուց հետո փաստաբանը լրագրողներին հայտնել է, թե Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 179 եւ 190 հոդվածների հատկանիշներով: Վարդան Օսկանյանն օգտվել է իր իրավունքից եւ հրաժարվելու է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը բավարարել էր ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը: Քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ, կողմ են քվեարկել 64-ը, դեմ`6-ը: Վարդան Օսկանյանին մեղադրում են Սիվիլիթաս հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները յուրացնելու մեջ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.