Logo

Articles

Խոշոր վթար Ֆլորիդայում

multycar 4Ֆլորիդա նահանգում խոշոր վթար է տեղի ունեցել. Իրար են բախվել 47 մեքենաներ, 52 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վթարը տեղի է ունեցել նահանգի I-75 մայրուղում: Ականատեսների վկայությամբ, վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է եղել, որը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը: Այնուհետ շղթայական վթար է եղել: Առավել շատ վնասվել են առջեւի եւ ետեւի շարքերում գտնվող մեքենաները: Վթարի հետեւանքով տուժել է 52 մարդ: Նրանցից 22-ը անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ճանապարհային ոստիկանության լեյտենանետ Քրիս Միլլըրի խոսքով, ամենայն հավանականությամբ վթարի պատճառը եղել է անբարենպաստ եղանակային պայմանները: Դեպքի պահին ուժեղ անձրեւ է տեղացել՝ քամու եւ ամպրոպի ուղեկցությամբ, ինչի հետեւանքով ճանապարհը վտանգավոր է դարձել: Վթարի հետեւանքների վերացման համար ոստիկանները հատուկ լիկվիդատորներ եւ ուղղաթիռներ են օգտագործել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.