Logo

Articles

հայերին դատապարտեցին

manjikyan 4Երկու հայերը, ովքեր մեղադրվում էին 19-ամյա Մայք Եփրեմյանի սպանության մեջ, ազատազրկման են դատապարտվել: Լոս Անջելեսի դատարանը Զարե Մանջիկյանին դատապարտել է 50, իսկ Վահագն Ջուրյանին 25 տարվա ազատազրկման: Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2009 թվի նոյեմբերին: Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ Մայք Եփրեմյանը ընկերուհուն ուղարկած հաղորդագրության մեջ վերջինիս ընկերուհուն` Քեթ Վարդանյանին փչացած էր անվանել: Վարդանյանը տեսել էր հաղորդագրությունն ու խնդրել եղբորը` ծեծել Եփրեմյանին: Մայքը սպառնալիքներ էր ստացել անծանոթ անձանցից, եւ ի վերջո ընկերների հետ գնացել հանդիպման: Քննության տվյալներով, Ջուրյանը հարվածել էր նրան, իսկ Մանջիկյանը հանել ատրճանակն ու կրակել 19-ամյա երիտասարդի պարանոցին: Գործով անցնող մյուս երկու անձինք` 20-ամյա Հովիկ Ջուրյանն ու 23-ամյա Խաթուն Վարդանյանը մեղադրվում են հանցագործությանը մեղսակից լինելու մեջ եւ դատապարտվել 1-ական տարվա ազատազրկման:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.