Logo

Articles

Հոլիվուդյան աստղին ձերբակալեցին

keystone 4Հոլիվուդյան դերասանուհի Դերըլ Հաննային ձերբակալել են Թեքսըսում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, որն ուղղված էր կանադական նավթատարի ճյուղի կառուցման դեմ: Հաննան եւ տեղացի բնակչուհի էլեոնորա Ֆերչայլդը փորձել են խանգարել նավթատարի տեղադրմանը, որը անցնում է Ֆերչայլդի ֆերմայի տարածքով: Դերասանուհուն ձերբակալել են մասնավոր շինհրապարակ անօրինական մուտք գործելու համար: 78-ամյա Ֆերչայլդը նույնպես ձերբակալվել է: Կանայք տեղափոխվել են Վուդ շրջանի բանտ, սակայն շուտով ազատ են արձակվել: 50-ամյա Դերըլ Հաննան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Քուենտին Տարանտինոյի Սպանել Բիլլին երկու ֆիլմերում դաժան մարդասպանին մարմնավորած իր դերով: Շրջակա միջավայրի պաշպանության ակտիվիստուհիները հանդես են գալիս 7 միլիարդանոց Keystone XL նավթատարի կառուցման դեմ, որի միջոցով նավթը Կանադայից կհասնի Թեքսըս: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.