Logo

Articles

Տղամարդը մտադիր էր 48 եկեղեցի պայթեցնել

vayler 4Օկլահոմա նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, ով պլանավորել էր պայթեցնել 48 եկեղեցի։ United Press-ի փոխանցմամբ, Իլլինոյսի Էլկ Գրով քաղաքի բնակիչ 23-ամյա Գրեգըրի Արթուր Վեյլըրը ձերբակալվել է Օկլահոմա նահանգի Օտտավա շրջանում, Մայամի քաղաքի հյուրանոցներից մեկում, շնորհիվ հյուրանոցի աշխատակիցների զգոնության: Նրա տան զննման ժամանակ հայտնաբերվել են նյութեր, որոնցից ռումբեր են պատրաստում, այդ թվում վառվող հեղուկով 50 Մոլոտովի կոկտեյլ, ինչպես նաեւ Օկլահոմայի 48 եկեղեցիների հատակագծեր, ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Տղամարդը ձերբակալվել է առանց գրավի դիմաց ազատ արձակման իրավունքի: Նրան մեղադրում են ահաբեկչություն հոդվածով: Վելլըրի ընտանիքն արդեն հայտնել է, որ նա տառապում է հոգեկան խանգարումով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.