Logo

Articles

Պանետան քննադատել է Աֆղանստանին

panettt 4ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետան ուրբաթ օրը հայտարարել է, որ Հարավային Ամերիկայի երկրների հետ ԱՄՆ հարաբերությունները նոր դարաշրջան են թեւակոխում: Նա ավելացրել է, որ իր պետությունն այլեւս արեւմտյան կիսագնդի անվտանգության միակ երաշխավորը չէ: Պաշտոնական այցով Պերու ժամանած Պանետան մտադիր է առաջարկել Լիմա ուղարկել ԱՄՆ պաշտպանության նախարարության փորձագետներին` ռազմական ծրագրման համակարգի ստեղծման գործում այդ երկրին օգնելու համար: Պենտագոնի ղեկավարը Ուրուգվայում կհանդիպի տարբեր երկրներից այդ երկիր ժամանած իր գործընկերների հետ: Պենտագոնի ղեկավարը նաեւ հանդես է եկել աֆղանական իշխանությունների քննադատմամբ այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահը դժգոհություն է հայտնել միջազգային կոալիցիայի գործողություններից: Համիդ Քարզայը դժգոհություն էր հայտնել, որ միջազգային կոալիցիան ի վիճակի չէ հետապնդել Պակիստանի գրոհայիններին եւ դրա փոխարեն կենտրոնացել է Աֆղանստանի ապստամբների վրա: ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետան հայտարարել է, որ Աֆղանստանի առաջնորդը պետք է շնորհակալություն հայտնի, որ այլ երկրների զինվորները պայքարում եւ զոհվում են նրա երկրում, այլ ոչ թե քննադատի նրանց: -Մենք առաջընթաց ենք գրանցել Աֆղանստանում, քանի որ կան համազգեստով կանայք եւ տղամարդիկ, ովքեր պատրաստ են զոհվել հանուն Աֆղանստանի ինքնիշխանության: Ես կարծում եմ, որ օգտակար կլիներ, եթե նախագահը գոնե մեկ անգամ շնորհակալություն հայտներ նրանց, ովքեր պայքարել եւ զոհվել են հանուն Աֆղանստանի, այլ ոչ թե քննադատեր նրանց,- ասել է Պանետան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.