Logo

Articles

Նոր մանրամասներ սպանված սահմանապահի գործով

boderp 3Հոկտեմբերի 2-ին Արիզոնայում սպանված ամերիկացի սահմանապահ Նիկըլս Այվին սխալմամբ գնդակահարվել է համածառայակիցների կողմից: Associated Press-ի փոխանցմամբ` նման ենթադրության են հանգել հետաքննությունն իրականացրած Հետաքնությունների դաշնային Բյուրոյի գործակալները, որոնք, մասնավորապես, իրականացրել են բալիստիկ փորձաքննություն: Երեք սահմանապահներից բաղկացած խումբը դիպել է ապօրինի ներգաղթյալների մասին տեղեկացնող սարքին, որից հետո սահմանի ուղղությամբ հատուկջոկատայիններ են մեկնել եւ կրակ են բացել Այվիի ու նրա գործընկերների ուղղությամբ` սպանելով Այվիին եւ վիրավորելով սահմանապահներից մեկին: Ավելի վաղ հաղորդում էին, որ Այվիի սպանության կասկածանքով ձերբակալվել են Մեքսիկայի երկու քաղաքացիներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.