Logo

Articles

Բախումներ Սան Ֆրանցիսկոյում

sanfr 3Ցուցարարների բախումներ են տեղի ունեցել Սան Ֆրանցիսկոյում, ձերբակալվել է 22 մարդ, մեկ ոստիկան վիրավոր է: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, Գրավիր Ուոլ-սթրիթը շարժման կողմնակիցները չարտոնագրված երթով անցել են կենտրոնական Մարկեթ-սթրիթ փողոցով՝ հասնելով Justin Herman Plaza հրապարակ: Երբ ցույցի ժամանակ մոտեցել են ոստիկաններ` նրանց ուղղությամբ բռնկվող նյութով շշեր են նետել, իրավապահներից մեկը կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածք է ստացել: Ըստ ոստիկանության սպա Գորդըն Շայի խոսքերի` հանցագործները հագել են սեւ համազգեստ եւ փակել են իրենց դեմքերը, ոմանք զբաղվել են վանդալիզմով եւ ջարդարարությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.