Logo

Articles

Բաքվում ուժով ցրեցին հավատացյալների ցույցը

bacuu 4Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Կրթության նախարարության շենքի դիմաց, հավատացյալ մահմեդականների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 55 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Երկու կողմից էլ տուժածներ կան: Բաքվի քաղաքային կլինիկական հիվանդանոցից հաղորդել են, որ երեք ոստիկան իրենց մոտ է բերվել ծանր վիճակում: Հաղորդվում է, որ Բաքվի փոխոստիկանապետի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանները եւ քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծի են ենթարկել քաղաքացիներին, որոնք դիմադրել են մահակներով եւ քարերով: Ակցիայի մասնակիցները պահանջել են չեղյալ համարել դպրոցներում հիջաբ կրելու արգելքը: Ոստիկանները պահանջել են ցրվել, իսկ հավատացյալները չեն ցանկացել դա անել, որից հետո էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են մահակներով հարվածել մարդկանց: Վերջիններս քարեր են նետել նրանց ուղղությամբ: Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ Ազատություն հիջաբին, Ազատություն իսլամին, Անիծվեն սիոնիստները: Ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը մտցվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ 2011 թվականի մայիսին Կրթության նախարարության առջեւ նմանատիպ ակցիա արդեն անցկացվել է: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.