Logo

Articles

ԱՄՆ-ում մենինգիտի վարակ է սկսվել

Created on Saturday, 06 October 2012 03:01 Written by AMGA TV

menin 4ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտնել է, թե ԱՄՆ տարածքում հինգ մարդ է մահացել սնկային մենինգիտ հիվանդության պատճառով: Ըստ պատսխանատուների, հինգի մահն էլ կարող էր վրա հասնել սնկիկով վարակված դեղամիջոցի ներարկման հետեւանքով: Հայտնի է, որ եւս 30 մարդ վարակվել է եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Իշխանությունները ենթադրում են, որ կարող են վարակված լինել 23 նահանգների հարյուրավոր, անգամ հազարավոր բնակիչներ, որոնք Դեպո-Մեդրոլ դեղամիջոցով ներարկումներ են արել մեջքի շրջանում ցավերը մեղմելու համար: Խնդիրն այն է, որ հիվանդության առաջին ախտանիշները կարող են հայտնվել ոչ թե անմիջապես, այլ տեւական ժամանակ անց: ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 35 դեպք, որոնցից 5-ը մահվան ելքով: Մենիգիտի համաճարակի պատճառների հետաքննությունը սկսվել է մի քանի շաբաթ առաջ: Դեպո-մեդրոլի արտադրող ընկերությունը անհապաղ դեղատներից ետ է կանչել դեղամիջոցի վարակված խմբքանակը, որոնք ավելի վաղ էին առաքվել, ընկերությունը նաեւ դադարեցրել է Դեպո-Մեդրոլի արտադրությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.