Logo

Articles

91 նոր մեղադրյալ Medicare-ի գործով

Created on Saturday, 06 October 2012 02:37 Written by AMGA TV

eddd 5ԱՄՆ արդարադատության նախարարությունը 91 հոգու մեղադրել է խարդախության ճանապարհով բժշկական Medicare ծրագրի շրջանակներում 430 միլիոն դոլար ստանալու մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ էրիկ Հոլդերը: Նրա խոսքերով՝ իշխանությունները գտնում են, որ մեղադրյալներից շատերը ոչ միայն խախտել են օրենքը, այլեւ, լինելով բժիշկներ, չեն կատարել իրենց մասնագիտական պարտքը եւ դրժել են տրված երդումը: Մայամիում ձերբակալվել է 33 մարդ, Լոս Անջելեսում՝ 16, Բրուքլինում՝ 15, Դալլասում՝ 14, Բատոն-Ռուժում՝ 4 եւ Չիկագոյում՝ 2 մարդ: Խարդախության արդյունքում հափշտակված ընդհանուր գումարը կազմում է 430 միլիոն դոլար: Այդ գումարն իր մեջ ներառում է ավելի քան 230 միլիոն դոլար՝ տնային բուժսպասարկման, 100 միլիոն դոլար՝ հոգեբանական, 43 միլին դոլար՝ շտապ օգնության տեղափոխման համար: Գլխավոր դատախազի խոսքերով՝ այս պահին կասկածյալների մեծամասնությունը ձերբակալված է: Լոս Անջելեսում ձերբակալված 16 անձինք մեղադրվում են 49 միլիոն դոլար յուրացնելու մեջ: FBI-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ձերբակալվածների մեջ են Alpha Ambulance Inc ընկերության սեփականատերեր 55-ամյա Ալեքս Կապրին եւ Ալեքսեյ Մուրատովը, իսկ Վեն Նայսի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ակլյանը իրեն պատկանող Las Tunas Medical Equipment-ի միջոցով յուրացրել է 900 հազար դոլար գումար: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.