Logo

Articles

Սպիտակամորթների մեծ մասը Ռամնիի կողմից է

rommm 4Սպիտակ ամերիկացիների մեծամասնությունը նախագահական ընտրություններում մտադիր է աջակցել հանրապետական թեկնածու Միթ Ռամնիին, իսկ Բարաք Օբաման պետք է չկորցնի եղած ձայները: Այս մասին են վկայում սոցհարցման արդյունքները: Ռամնին աջակցում է սպիտակ ամերիկացիների 53 տոկոսը: ԱՄՆ-ի սեւամորթ բնակչությունը բացարձակ մեծամասնությամբ մտադիր է քվեարկել Օբամայի օգտին: Նա ունի աֆրոամերիկացիների 94 տոկոսի ձայները, այն դեպքում երբ Ռամնին ձեռք է բերել միայն 2 տոկոսը: Մյուս հարցումները ցույց են տալիս , որ Օբամայի վարկանիշը բարձր է նաեւ իսպանախոս բնակչության շրջանում: Ըստ փորձագետների` սպիտակամորթների շրջանում Օբամայի վարկանիշի ցածր լինելը կանխատեսելի երեւույթ է եւ դեռեւս ոչ մի խնդիր չի առաջացրել նախագահի համար: Օբամայի վարկանիշը ներկա դրությամբ 49 տոկոս է, իսկ Ռամնիինը` 45 տոկոս:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.