Logo

Articles

Դատավճիռ Ալ-Քաիդայի եւ Իրանի դեմ

Created on Friday, 05 October 2012 00:42 Written by AMGA TV

inne 5 Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը, աֆղանական Թալիբան խմբավորումը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին վճարեն վեց միլիարդ դոլար: Հոկտեմբերի 3-ին համապատասխան որոշումն ստորագրել է Նյու Յորքի դատավոր Ջորջ Դենիելսը: Սակայն այս վճիռը կրում է խորհրդանշական բնույթ, քանի որ դատարանն այս միջոցները բռնգանձելու հնարավորություններ չունի: Անցյալ տարի Դենիելսը հեռակա վճիռ էր կայացրել հօգուտ ահաբեկչական գործողությունների 47 զոհերի ընտանիքների՝ դատարան դիմած անդամների՝ Ալ Քաիդա-ին, Թալիբան-ին եւ Իրանին մեղավոր ճանաչելով ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ, որոնց զոհ դարձավ գրեթե 3 հազար մարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.