Logo

Articles

Ձերբակալել են ռուս լրտեսների

payy 9 Այսօր Նյու Յորքի դատական իշխանությունները հայտարարել են ֆիզիկական և իրավաբանական մի խումբ անձերի մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ: Նրանք մեղադրվում են նրանում, որ ԱՄՆ-ից բարձր տեխնոլոգիական սարքավորումներ են ներկրել ռուսական բանակի և հետախուզական ծառայությունների համար: Մեղադրանք է ներկայացված Ռուսաստանի համար ռազմական նշանակության ապրանքների գնումներով զբաղվող ցանցի 11 անդամներին, ինչպես նաև Թեքսըսից մի ընկերության և մի քանի այլ կառույցների: Ձերբակալությունները տեղի են ունեցել Հյուսթընում: Գլխավոր կասկածյալը ԱՄՆ 46-ամյա քաղաքացի Ալեքսանդր Ֆիշենկոն է: Մեղադրվում են նաեւ 34-ամյա Շավքաթ Աբդուլլաեւը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, Անաստասիա Դյատլովան, Վիկտորիա Կլեբանովան, Սերգեյ Կլինովը, Ալեքսանդր Պոսիբիլովը, Յուրի Սավինը, Սեվին Թաղիեւան, Սվետլանա Զագոնը եւ Դմիտրի Շեգուրովը: FBI-ի փոխանցմամբ, բոլորին սպառնում է հինգ տարվա ազատազրկում, իսկ հանցավոր ցանցի պարագլուխ Ֆիշենկոնյին՝ մինչեւ 55 տարվա ազատազրկում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.