Logo

Articles

Գաղթականների հայրենադարձման մասշտաբային ծրագիր

Created on Thursday, 04 October 2012 01:11 Written by AMGA TV

illeg 4Միացյալ Նահանգների ու Մեքսիկայի իշխանությունները սկսում են գաղթականների հայրենադարձման մասշտաբային ծրագիր: Associated Press-ի փոխանցմամբ, Մեքսիկայի միգրացիոն հարցերով ազգային ինստիտուտի փոխանցմամբ` հոկտեմբերի 2-29-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ից կհայրենադարձվեն 2,5 հազար մեքսիկացի գաղթականներ: Նրանք կտեղափոխվեն օդանավով Մեխիկոյի օդանավակայան, որտեղից անվճար ցամաքային տրանսպորտով` մշտական բնակության վայր, նրանց սնունդ կտրամադրվի: Հայրենադարձվածներին ճանապարհին կտրամադրվի նաեւ բժշկական օգնության ծառայություն եւ պետության հաշվին Մեքսիկայում գտնվող հարազատներին զանգելու հնարավորություն: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.