Logo

Articles

Ամերիկացի լրագրողին պահում են Սիրիայում

tycee 5ԱՄՆ պետքարտուղարությունը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ ամերիկացի լրագրող Օսթըն Թայսը, ով այս տարվա օգոստոսին անհետ կորել էր Սիրիայում, դեռ կենդանի է եւ պահվում է սիրիական կառավարական ուժերի մոտ: 47-վայրկյան տեւողությամբ տեսագրությունը հայտնվել է նախօրեին: Դրա մեջ երեւում է, թե ինչպես են աչքերը կապած Թայսին ուղեկցում մի խումբ գրոհայիններ: Ինչ-որ պահի լրագրողին հրում են, եւ նա բացականչում է. –Օ Ջիսըս: 31-ամյա Թայսն անկախ լրագրող է, ում հոդվածները բազմիցս են տպագրվել Washington Post-ում եւ այլ պարբերականներում: Նա ԱՄՆ ծովային հետեւակի նախկին սպա է, ով աշխատում է ամենածանր կետերում: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլընդը հայտնել է լրագրողներին, որ իրենք հանգամանալից ուսումնասիրել են տեսագրությունը, սակայն չեն կարող բացարձակ ասել, որ այնտեղ պատկերված է Օսթըն Թայսը: Նաեւ հայտնի չէ, թե երբ է արվել տեսագրությունը: Համենայն դեպս, Պետքարտուղարությունը խոստացել է ջանքեր գործադրել տեսագրության իսկությունը պարզելու եւ Թայսին ետ վերադարձնելու համար: Վիկտորիա Նուլընդը նաեւ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չեն պատրաստվում ներխուժել Սիրիա, այլ միայն ոչ զինվորական օգնություն են ցուցաբերում սիրիական ընդդիմությանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.